Յուպիտեր ֆոտո էքսպրես ընկերությունը հիմնադրվել է 1991 թվականին: Ընկերության հիմնադիրն է Ժիրայր Տեր-Զաքարյանը: Ընկերության հիմնադրման տարեթիվն արդեն իսկ վկայում է վերջինիս կայացման դժվար սկզբի մասին: Ընկերությունն այսօր ամուր դիրքեր է նվաճել հայաստանյան տպագրություններրի և ֆոտոծառայությունների ոլորտում:
Շնորհիվ ընկերության աշխատակիցների և ղեկավարության ջանքերի Յուպիտեր ֆոտո էքսպրեսն այսօր հաստա
տակամորեն առաջ է շարժվում հայկական շուկայում, իր ետևում թողնելով բազմաթիվ մրացակիցների և այդ ամենը հաճախորդի նկատմամբ սիրո, անհատական վերաբերմունքի ու որակյալ արտադրանքի շնորհիվ:
Մենք կարողանում ենք հստակորեն համատեղել նորագույն սարքավորումներն ու մարդկային ներուժը` ինչի շնորհիվ լուծում ենք բազմաթիվ մարդկանց գործազրկության խնդիրն ու վերջիններիս զուգահեռ առաջխաղացումը 21-րդ դարի տեխնոլոգիաների հետ, և այդ ամենի արդյունքում մեր հաճախորդները գոհ են մեր աշխատանքից:
Դառնալով մեր ընկերության հաճախորդը դուք կարող եք վստահ լինել, որ Ձեր կյանքում ամենակարևոր պահերն անմահացրած լուսնակարները կտպագրվեն Ձեր կյանքում իրենց կարևոր դերին համապատասխան, և հիշե’ք որ մենք ինքներս կարող ենք դառնալ Ձեր կյանքի կարևոր պահերն անմահացնողները:
Մեր գործունեության ոլորտներն ու մատուցած ծառայությունները բազմաթիվ են ու տարաբնույթ, և այդ ծառայություններին ծանոթանալու ու դրանց նկատմամբ վստահություն ստեղծելու նպատակով է ստեղծվել այս կայքը, որը հնարավորություն կտա առանց Ձեր բնակարանից դուրս գալու կատարել առցանց պատվերներ և վստահ լինել, որ դրանք որևէ կերպ չենք կարող զիճել Ձեր պատկերացումներին: