Narek Aleksanyan Photography

Narek Aleksanyan Photography Photographer / Photojournalist

07/04/2023

63-ամյա Անահիտ Սամվելյանը հոդերի երկկողմանի արթրոզ (կոքսարթրոզ) ունի։ Հայաստանում անվճար վիրահատում են այդ հիվանդությամբ մարդկանց, բայց պրոթեզի գումարը պետք է վճարի պացիենտը։ Մեկ պրոթեզի արժեքը 1,5-1,6 միլիոն դրամ է: Այդքան գումար ընտանիքը չունի։ Տիկին Անահիտը կդառնա անկողնային հաշմանդամ, եթե ուշանա վիրահատությունը։

Գլաուկոմայի հետևանքով դուստրը՝ Զառան, կորցրել է մեկ աչքը, որը փոխարինվել է պրոթեզով։ Երբ Զառան չէր ծնվել, Անահիտի հղիության ընթացքում դժբախտ պատահարից մահացել է ամուսինը։ Երկրորդ ամուսինը հանկարծամահ է եղել տարիներ առաջ։ Անահիտի հետ նրանք մեկ որդի ունեն՝ Դավիթը, որ 21 տարեկանում ձեռք է բերել օդակաթիային ալերգիա։ Հիմա 29 տարեկան է․ տնից, նույնիսկ սենյակից դուրս չի գալիս, քանի որ ցանկացած օտար հոտ նրան վնասում է։ Անահիտի եղբայրը մահացել է Ռուսաստանում՝ տուն-ինտերնատում, քույրերից մեկը՝ քաղցկեղից, մյուս քույրը, որը լեղապարկի վիրահատության կարիք ունի, բնակվում է իրենց հետ։

Ընտանիքն ապրում է միայն նպաստներով ու թոշակներով։ Զառան դպրոցական տարիներից աշխատել է․ ուզում է, որ մայրը շուտ ապաքինվի, որպեսզի վերադառնա վերջին տարիների իր աշխատանքին՝ շրջիկ առևտրին։

Անահիտ Սամվելյանը դիմում է մարդկանց օգնությանը, որպեսզի ձեռք բերի վիրահատության համար անհրաժեշտ պրոթեզները․ այդ նպատակով հաշվեհամար է բացվել։ Վիրահատությունը հաջողությամբ անցնելու դեպքում 6 ամիս անց պետք է լինելու ևս մեկ նույնատիպ վիրահատություն։

IDbank բանկային հաշիվ` 11800599254000 Anahit Samvelyan

4318 2900 9278 9615 Idram IDbank

Կարդացեք նաև՝

https://hetq.am/hy/article/152644

03/03/2023
17/07/2020

Տուն / Home

«Էսպես ձգվելու ա, հարաբերական խաղաղություն ա լինելու, նորից տունը ռեմոնտ ենք անելու, հետո նորից էսպիսի միջադեպ ա լինելու, նորից են կրակելու, նորից ենք ռեմոնտ անելու, եթե կենդանի լինենք»․
Սամվել Ուդումյանը երկօրյա հրետակոծությունից հետո վերադարձել է տուն։
Տավուշ, գ․ Այգեպար, հուլիս, 2020

Այգեպարը հրետակոծությունից հետոhetq.am/hy/article/119427
15/07/2020

Այգեպարը հրետակոծությունից հետո

hetq.am/hy/article/119427

Երկու օր տևած հրետակոծությունից հետո Տավուշի մարզի Այգեպար գյուղում 11 տուն է վնասվել։ Այսօր գյուղացիները վերադարձել են իրենց վնասված տները։ Ոմանք տնամերձ այգին են մշակում, փորձում ժամանակավոր վերականգնել վնասված տանիքները։ Մեծահասակներից ոմանք ամբողջ ընթացքում տանն են եղել, երբ արկերը պայթել են իրենց տան վրա կամ շրջակայքում։

hetq.am/hy/article/119427

Տավուշի գյուղերումhetq.am/hy/article/119392
14/07/2020

Տավուշի գյուղերում

hetq.am/hy/article/119392

14 հուլիսի, 2020 թ․

Մեկ շաբաթ Երևանի պոլիկլինիկաներումhetq.am/hy/article/118981
04/07/2020

Մեկ շաբաթ Երևանի պոլիկլինիկաներում

hetq.am/hy/article/118981

Aranush & Davit Wedding day
09/12/2019

Aranush & Davit Wedding day

Astghik & Areg Wedding party
07/11/2019

Astghik & Areg Wedding party

«ՀուԶԱՆՔ ուԶԱՆԳ» կատարողական արվեստի նախագիծը
02/11/2019

«ՀուԶԱՆՔ ուԶԱՆԳ» կատարողական արվեստի նախագիծը

Հանրապետության հրապարակի մետրոյի դիմացի շատրվանների մոտ տեղի ունեցավ «ՀուԶԱՆՔ ուԶԱՆԳ» ներկայացումը. այն կատարողական արվեստի նախագիծ է, որը սինթեզում է ժամանակակից պարն ու պոեզիայի ռիթմը։ Ներկայացումը 1920-ական թվականների ֆուտուրիզմ պոեզիայի (Կարա Դարվիշ, Գևորգ Աբով, Ազատ Վշտունի) հետազոտական/էքսպերիմենտալ վերընթերցում է՝ Լիլիթ Պետրոսյանի հեղինակային պոեզիայի միջամտություններով և Հասմիկ Թանգյանի ապագայամետ շարժման աշխարհագրությամբ։
Ներկայացմանը մասնակից էին նաև ՔոՔոԼաբ դպրոցի ուսանողները, ովքեր համագործակցել են ծագումով պարսիկ գերմանաբնակ վիզուալ և պերֆորմանս արվեստագետ Լինդա Նադջիի հետ։
Նախագիծը իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։
Ներկայացման ընթացքում որոշ քաղաքացիներ փորձեցին խոչընդոտել այն, ոստիկանությունը բերման ենթարկեց նրանցից մի քանիսին:

Synthposium Yerevan
06/10/2019

Synthposium Yerevan

13-րդ դարի վիմափոր եկեղեցին Վայոց Ձորի Մարտիրոս գյուղում:«Սուրբ Աստվածածին» վանքն ամբողջությամբ կերտված է Նազար սարի ներ...
11/08/2019

13-րդ դարի վիմափոր եկեղեցին Վայոց Ձորի Մարտիրոս գյուղում:
«Սուրբ Աստվածածին» վանքն ամբողջությամբ կերտված է Նազար սարի ներսում՝ ստորգետնյա լեռան մեջ:
Վիմափոր եկեղեցին Գեղարդավանքից հետո ամենախոշոր ժայռափոր ճարտարապետական համալիրն է Հայաստանում: Ներսում ամռանը զով է, ձմռանը՝ տաք, վանքում կա երկու սրահ, որտեղ կարելի է երգել պատերից անդրադարձվող մաքուր հնչողությամբ: Եկեղեցին գտնվում է Մարտիրոսից 2-3 կմ հեռավորության վրա, այնտեղ կարելի է հասնել մեքենայով՝ դաշտամիջյան ճանապարհով:

Address

Nalbandyan St.
Yerevan

Alerts

Be the first to know and let us send you an email when Narek Aleksanyan Photography posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Narek Aleksanyan Photography:

Share

Category