4 Plus

4 Plus Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from 4 Plus, Yerevan.

06/03/2026

Ֆոտոզիներն արդեն Լայպցիգում են: 📍

✅ Այս նախաձեռնությանը միացան նաև մեր ուսանողները՝ հեղինակելով իրենց առաջին զիները։ Սա նրանց համար դարձավ կարևոր ու ոգեշնչող փորձառություն՝ մասնագիտական ուղու ձևավորման սկզբում։

Հետևե՛ք Լայպցիգից սպասվող նորություններին: ✨

The photo zines have officially arrived in Leipzig!

✅ Our students also joined the festival with heir works by crafting their very first zines. This experience has been a vital and inspiring milestone at the start of their professional journeys.

Stay tuned for more updates from Leipzig! ✨

22/02/2026

Ցուցահանդեսներ այցելելը և արվեստի գործերը ուսումնասիրելը՝ տեսողական գրագիտության զարգացման և ոգեշնչման համար կարևոր աղբյուրներ են։

Օրերս «Պատկեր» դպրոցի ուսանողների հետ այցելեցինք Հայաստանի ազգային պատկերասրահ-ում ներկայացված «Թանգարանային աշխատանք․ բացահայտումներ» և Գրականության և արվեստի թանգարանում՝ «Կապույտ արխիվներ» միջգիտակարգային ցուցահանդեսների բացմանը։

-

Exploring exhibitions and closely engaging with artworks are powerful ways to cultivate visual literacy and spark creative inspiration. ✨

✅ Recently, together with the students of “Patker” Documentary Photography School, we visited the opening of the exhibitions “Museum Work: Discoveries” at the National Gallery of Armenia and “Blue Archives” at the Literature and Art Museum after Yeghishe Charents.

16/01/2026

Տարվա սկզբին «Պատկեր» դպրոցում հյուրընկալեցինք արվեստի պատմաբան և համադրող Վիգեն Գալստյանին։

Հանդիպման ընթացքում ուսանողները նրա հետ քննարկեցին վիզուալ արվեստի ոլորտում այսօրվա մարտահրավերները, վավերագրական լուսանկարչության կարևոր դերը, ինչպես նաև AI-ի ազդեցությունը ժամանակակից արվեստի վրա։
Խոսեցինք նաև այն մասին, թե ի՞նչն է իրականում մղում լուսանկարել և ի՞նչպես ձևավորել գիտակցված ու գրագետ ճանապարհ դեպի վավերագրական լուսանկարչություն։
Շնորհակալ ենք Վիգեն Գալստյանին՝ իր ժամանակի, փորձառության և արժեքավոր դիտարկումների համար։

-

Earlier this year, we hosted art historian and curator Vigen Galstyan at the “Patker” School.

During the meeting, students discussed with him today’s challenges in the visual arts, the important role of documentary photography, and the impact of AI on contemporary art.

We also talked about what really motivates to photograph, and how to develop a conscious and literate path to documentary photography.

We are grateful to Vigen Galstyan for his time, experience, and valuable observations.

#վավերագրականլուսանկարչությանդպրոց #պատկեր

08/12/2025

✨Մասնագիտական հանդիպումները «Պատկեր» դպրոցում շարունակվում են։

Այս անգամ մեր ուսանողները հանդիպեցին լիտվաբնակ, հայ կինոռեժիսոր Մարատ Սարգսյանի հետ։ Բազմաթիվ մրցանակների արժանացած Սարգսյանը հայտնի է իր «Լեռնավան» (2009), «Հայր» (2012), «Ջրհեղեղ չի լինի» (2020), «Բոգդանը չի ուզում վերադառնալ» (2023) վավերագրական և խաղարկային ֆիլմերով։

Հանդիպման սկզբում ուսանողները ներկայացրին իրենց նախագծային թեմաները՝ ստանալով դիպուկ և կարևոր դիտարկումներ Մարատ Սարգսյանի կողմից։ Հանդիպման երկրորդ մասում դիտեցին Մարատի «Հայր» վավերագրական ֆիլմը։

Շնորհակալ ենք Մարատ Սարգսյանին՝ անկեղծության և իր մասնագիտական փորձառությունը մեզ հետ կիսելու համար։

#վավերագրականլուսանկարչությանդպրոց #պատկեր #4պլյուսֆոտո #մարատսարգսյան

27/11/2025

🇺🇸👇 ​​«Պատկեր» դպրոցի ուսանողները արդեն ընտրել են իրենց վավերագրական լուսանկարչական նախագծերի թեմաները։

ℹ️ Մեկ ամիս շարունակ մեր ուսանողները խորությամբ ուսումնասիրել են նախագծային թեմաների տեսակները, լուսանկարչական վիզուալ լեզուն և լուսանկարի միջոցով պատմելու հնարավորությունները։

Նախագծերի հետազոտական փուլը սկսելուց առաջ Պատկերում հյուրընկալեցինք մշակութային մարդաբան, ազգագրագետ Գայանե Շագոյանին: Ուսանողները ծանոթացան մշակութային մարդաբանության հետազոտական  տեսակներին ու մեթոդներին` զուգահեռներ անցկացնելով երկու ոլորտների միջև։

The students of “Patker” documentary photography school have already selected their project topics.

ℹ️ Throughout the past month, our students thoroughly studied the types of project topics, the visual language of photography and photographic storytelling techniques.

Prior to beginning the research phase of photography projects, we hosted cultural anthropologist Gayane Shagoyan to introduce students to the types and methods of cultural anthropology research, drawing parallels between those two disciplines.

#4պլյուսֆոտո #վավերագրականլուսանկարչությանդպրոց

🎓 Ի՞նչ կունենաք «Պատկեր» դպրոցի վեցամսյա դասընթացի ավարտին՝✅ Տեսողական գրագիտություն✅ Հետազոտական հմտություններ✅ Կստեղծե...
02/10/2025

🎓 Ի՞նչ կունենաք «Պատկեր» դպրոցի վեցամսյա դասընթացի ավարտին՝

✅ Տեսողական գրագիտություն
✅ Հետազոտական հմտություններ
✅ Կստեղծեք Ձեր լուսանկարչական նախագիծը` գաղափարից մինչև ներկայացում
✅ Մասնագիտական էթիկա
✅ Մասնակցություն 4Պլյուսի ծրագրերին և ցուցահանդեսներին
✅ Ձեր նախագծի հրապարակումը 4plus.org կայքում
✅ Ավարտական ցուցահանդես և վկայական

📌 Դիմումների վերջնաժամկետը՝ հոկտեմբերի 5
🔗 Մանրամասներն ու հայտադիմումը՝ https://docs.google.com/forms/d/1MrzZ2ASQZxQV1s9-P7LbFokCUXyMxq9O504Qul1ZbT0/viewform?ts=68bff87e&fbclid=IwY2xjawNMhZ1leHRuA2FlbQIxMQABHmbrsJTW8tpKZJxQ-L2ODnhLYxu07p6bkMyumUR30GBcetodGlLCCEYeo0c0_aem_EnEjsD2h8_fz-XFOM1_5Ww&edit_requested=true

Լուսանկարներում մեր եռամսյա դասընթացի ուսանողներն են🤍

#պատկեր #վավերագրականլուսանկարչությանդպրոց

📣 ՆՈՐ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ 🔥 ՀՈԿՏԵՄԲԵՐ 5️⃣Հաշվի առնելով մեր դասընթացի նկատմամբ մեծ հետաքրքրությունը՝ մենք տրամադրում ենք լրացուց...
28/09/2025

📣 ՆՈՐ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ 🔥 ՀՈԿՏԵՄԲԵՐ 5️⃣

Հաշվի առնելով մեր դասընթացի նկատմամբ մեծ հետաքրքրությունը՝ մենք տրամադրում ենք լրացուցիչ ժամանակ «Պատկեր» դպրոցի վեցամսյա ծրագրին դիմելու համար։

Մանրամասներին կարող եք ծանոթանալ մեկնաբանությունում, ինչպես նաև գրել կամ զանգահարել մեզ։

Լուսանկարը՝ Վալերիա Մկրտչյանի։

#պատկեր #վավերագրականլուսանկարչությանդպրոց

📷Տուն համար 35 | Հեղինակի ցանկությամբ անանունՕգոստոսի 1 Հիշում եմ՝ տասնյոթ տարի առաջ, ամեն առավոտ, իրենց տան պատշգամբում...
28/09/2025

📷Տուն համար 35 | Հեղինակի ցանկությամբ անանուն

Օգոստոսի 1 
Հիշում եմ՝ տասնյոթ տարի առաջ, ամեն առավոտ, իրենց տան պատշգամբում իրեն էի փնտրում։ Երկրորդ հարկում էր իր սենյակը։ Հիմա պատշգամբն էլ չի երևում. ծառերն ամբողջությամբ կուլ են տվել։  Հետաքրքիր է՝ ե՞րբ է վերջին անգամ էստեղ եղել։ Հետաքրքիր է՝ գիտի՞։ Համոզված եմ՝ գիտի։ Իսկ ես իրենից ոչինչ չգիտեմ։ Երևի լավ է. վատ լուրերը կայծակնային արագությամբ են տարածվում։ 

Հիմա հասկանում եմ՝ ինչի էի հենց էստեղ ինձ զգում, ինչպես տանը։ Պատճառն այն է, որ էստեղ հողն է մերը։ Հենց հողը։ Ասես երկրագնդի մի չնչին՝ մանրադիտակային կտոր մերն է՝ իմն է՝ իմ տունն է։ Երբ դուրս ես գալիս այգի, ու այգուդ ծառը խնձոր է տալիս, ու դու գիտես, որ էս ծառը քոնն է, էս ծառի խնձորը քոնն է։ Դա մի ուրիշ զգացում է։ Հողի հետ անմիջական մտերմություն: 

Սիրում եմ էս տունը։ Էս այգին։ Էս խշշոցը։ 

Չէ, չէ… Էս տան մեղքը կատարվածի մեջ չկա։ 

#պատկեր #վավերագրականլուսանկարչությանդպրոց

Address

Yerevan

Alerts

Be the first to know and let us send you an email when 4 Plus posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to 4 Plus:

Share