28/08/2021
ՀՀ-ում պետական, թե մասնավոր բոլոր ծննդատները աշխատում են ՀՀ Առողջապահության Նախարարության հաստատած պրոտոկոլներով։
Պրոտոկոլը՝ հրաման է, օրենք, որը խաղտման ենթակա չէ ու ծննդատան ոչ մի «ներքին կարգ» առավել չի կարող լինել պրոտոկոլից (տես հաջորդ նկարները)։
Այնուամենայնիվ ՀՀ ծննդատների աշխատելավոճը, երբեմն իրարամերժ է լինոմ միևնույն հարցի շուրջ, չնայած նրան, որ օրենքը մեկն է։
Թվեմ այն ծննդատները, որտեղ եղել եմ - իսկ դուք էլ առատ 💛-եք գրառումս։
🔸Էրեբունի ԲԿ - անձնակազմը հյուրընկալ է իսկ ես էլ չեմ մոռանում, որ հյուր եմ եկել։ Շատ եմ գնահատում մայրապետների սրտացավ աշխատանքը։ Բժիշկ / մանկաբարձների հետ էլ շատ դրական մթնոլորտում ենք աշխատում։
🔸Աստղիկ ԲԿ - պայմանավորվածություն ունեմ ծննդատան գլխավոր բժշկի հետ, հանձնել եմ Covid-19 հակամարմին ու ումեմ ծնարան մուտքի թույլտվություն (ըստ ներքին պահանջի)։ Դեռ չեմ հասցրել ծանոթանալ անձնակազմի հետ։ Թեթև լարված է լինում մթնոլորտը։
🔸Ս. Գրիգոր Լուսավորիչ ԲԿ - անչափ բայրացակամ ու դրական փորձառություն եմ ունեցել առաջին իսկ այցից։ Չնայած նրան, որ ԲԿ-ն դեռ վերանորոգված չէ ու չի փայլում հարմարավետ պայմաններով, բայց անձնակազմի դրական վերաբերմունքը շատ գնահատելի է։
🔸Հանրապետական Ծննդատուն - դրական շփում եմ ունեցել ծննդատան վարիչի, բժիշկ/մանկաբարձների հետ։ Պատրաստ են նաև գործածեք ջակուզին ջրային ծննդաբերության նպատակով իմ ներկայության ժամանակ (կնոջ ցանկության դեպքում) - դեռ այնտեղ ծննդաբերող չեմ ունեցել։
🔸Գյումրի/Ախուրյան քաղաքի «Մոր և Մանկան»-ից էլ կա տնօրենի դրական արձագանքը, թեև դեռ այտեղ էլ չեմ եղել։
Չեմ կարող չնշել, Շենգավիթ ԲԿ-ն, քանի որ մինչև Covid-19 մոտ երկու շաբաթ գրեթե ամեն օր այնտեղ եմ եղել։ Շատ դրական արձագանք կար բժիշկ/մանկաբարձների կողմըց : Ցավոք ինչ-ինչ պատճառով, քովիդից հետո այս ծննդատունը չի հետևում ՀՀ նախարարի հրահանգին ու անտեսելով օրենքը, դեռևս արգելում է բոլոր աջակից անձանց մուտքը ծնարան։ Հուսանք շուտով մի բան կփոխվի։
Այցելել եմ նաև ՍլավՄեդ, որտեղ կոնկրետ մի բժիշկ խիստ դեմ էր դուլա գաղափարին ու արժեզրկում էր դուլայի աշխասանքը, անտեսելով միջազգային փորձը, -ը և վիճակագրությունը։ Վստահ չեմ իրենց ադմինիստրացիայի դրական մոտուցեմների վերաբերյալ ևս։
Իմացեք, որ միշտ պատրաստ եմ աջակցել ձեզ այնտեղ, որտեղ դուք կընտրեք ծննդաբերել, եթե ունենանք դրական պայմանավորվածություն ԲԿ-ի հետ։
Պաչիկներ 😘