31/05/2024
Անշնորհակալ, տգետ ու չհավասարակշռված մարդկանց հետ աշխատելու արդյունքում խորը դեպրեսիայի մեջ շարունակել եմ ժպտալ իմ հաճախորդներին…⬇️🫰🏼
Երբ արվեստի մեջ ապրող ու աշխատող մարդու թևերը կտրվում են նա կորցնում է աշխատելու ունակությունը։
Գարնան վերջին 2 ամիսները ինձ համար շատ դժվար են անցել, էմոցիոնալ ճոճանակի վրա վեր ու վար էի անում։
Միակ փրկությունս ընտանիքս էր, ամուսինս, ծնողներս, ինձ հարազատ մարդիկ որ չթողեցին հանձնվեմ, ընկերուհիս ով ամեն օր հիշեցնում էր թե ով եմ ես։
Այս 2 ամսվա մեջ մի քանի անգամ ուզեցել եմ թողնել ամեն ինչ ու ուղղակի հեռանալ այս ոլորտից, ստացել եմ շատ սիրառատ նամակներ, ջերմ խոսքեր եմ լսել իմ հավատարիմ հաճախորդներից 🥹
Ինձ ուժ եք տվել բոլորով 🫂
Այսօր բացահայտում եմ թե ինչի եմ էսքան պասիվ, չկան սթորիներ ու ռիլեր, ոչ մի աշխատանքային նկար ևս չկա:
Անշնորհակալ, տգետ ու չհավասարակշռված մարդկանց հետ աշխատելու արդյունքում խորը դեպրեսիայի մեջ շարունակել եմ ժպտալ իմ հաճախորդներին, ընդունել պատվերներ նկարահանման, շատերին մերժել եմ, շատ ցավում եմ, բայց երբ ի վիճակի չես ստեղծագործել, ավելի լավ է թողնես ուրիշը անի դա, որովհետև իմ աշխատանքի մեջ առաջնայինը ՓՈՂԸ ՉԻ
Ես անորակ գործի դիմաց գումար չեմ վերցնում, իսկ սպառված ժամանակ հաճախ անհնար է որակ տալ…