12/05/2026
Հովհաննես Թումանյանի «Աղավնու վանքը» բալլադը գրված է հայկական ժողովրդական ավանդության հիման վրա և կապված է Լենկթեմուրի արշավանքների ժամանակաշրջանի հետ (14-րդ դարի վերջ — 15-րդ դարի սկիզբ, մոտավորապես 1386–1403 թթ.)։ Ստեղծագործության մեջ ներկայացվում են ժողովրդի հավատը, հայրենիքի ցավը, վանքի սրբությունն ու հրաշքի գաղափարը։
Բալլադում հիշատակվում է «Օհաննա վանքը ծովի եզերքին», ինչի պատճառով ստեղծագործությունը հիմնականում կապում են Սևանա լճի ափին գտնվող Հայրավանքի հետ։ Հայրավանքը միջնադարյան կարևոր հայկական վանական համալիր է և ժողովրդական ավանդության մեջ հայտնի է նաև «Աղավնու վանք» անվամբ։ Ըստ ավանդության՝ Լենկթեմուրի զորքերի հարձակման ժամանակ վանքի մարդիկ աղավնիների կերպարանքով փրկվել են, ինչն էլ դարձել է բալլադի հիմքը։
Միևնույն ժամանակ, «Օհաննա վանք» անվանումը հիշեցնում է նաև Արագածոտնի մարզի Հովհաննավանքը (Օհանավան)։ Այդ պատճառով երբեմն Հովհաննավանքն էլ են ներառում բալլադի հետ կապված վարկածների մեջ։
Բալլադը խորհրդանշում է հայ ժողովրի հավատքը, այն որ նրանք միշտ հավատքի օգնությամբ փրկվում են: