05/09/2021
🤰👨❤️💋👨 Հղիների ֆոտոշութ♀️ Ինչպե՞ս պատրատվել և ինչի՞ն ուշադրություն դարձնել ամենատաքուկ ֆոտոշութից առաջ ❔❓
♀️ Ֆոտոշութի օրը նախապես պլանավորեք: Իդելական ժամանակը հղիության երրորդ եռամսյակն է: 28-32 շաբաթների ընթացքում արդեն հայտի կլինի բալիկի սեռը (ֆոտոշութի թեմայի և աքսեսուարների համար կարևոր է🥰) իսկ փորիկը՝ լավ նկատելի: Այդ ժամանակ դեռևս բարդ չի լինի տեսախցիկի առաջ տարբեր դիրքեր ընդունելն ու ազատ շարժվելը:
♀️ Նախապես հանդիպեք ու խոսեք լուսանկարչի հետ: Հղիության շրջանը շա~տ յուրահատուկ է ու բոլոր կանայք իրենց երազանքներն ու պատկերցումներն ունեն կյանքի այդ փուլի մասին: Կարևոր է, որ լուսանկարիչը տեղեկացված լինի, թե ի՞նչ ոճ եք նախընտրում, ի՞նչ բնույթի լուսանկարներ եք ցանկանում ստանալ: Նախնական քնարկումը կօգնի, որ կադրերն ավելի յուրահատուկ ու եզակի լինեն:
♀️ Հատուկ ուշադրութուն դարձրեք ձեռքերին: Վերջիններս երևալու են բոլոր լուսանկարներում: Հայելու առաջ դիրքեր փորձարկեք, որպեսզի շութի ընթացքում ամենատարածված «ձեռքերս ի՞նչ անեմ» հարցը չանհանգստացնի: Չմոռանաք խնամքի՝ եղունգների հարդարման ու աքսեսուարների մասին:
♀️ Հղիությունը երազային է, բայց ընդունենք փաստը, որ 9 ամսիների ընթացքում մեր մարմինն ու մաշկը երբեմն անցանկալի փոփոխություններ են կրում: Ֆոտոշութին պատրաստվելիս գրանցվեք նաև դիմահարդարման: Վրձնի մի քանի շարժում ու տեսախցիկը չի էլ նկատի, որ գիշերները մեծ փորիկով քնելն անհարմար է:
♀️ Ընտրեք ֆոտոշութի թեման: Եթե ցանկանում եք, որ երեխայի սեռը հուշող ատրիբուտներ լինեն, ապա կոշիկները, փոքրիկ շորիկն ու փափուկ խաղալիքն իդեալական են։
♀️ Ուշադրություն դարձրեք հագուստին: Ցանկալի է երկար, թեթև ու հարմարավետ զգեստ կրել: Հրաժարվեք շատ լայն հագուստից, քանի որ փորիկը ֆոտոշութի գլխավոր հերոսն է ու չպետք է «անտեսվի»: Փորձեք միատոն հագուստ ընտրել: Սպիտակն ամենահարմարն է: Ուշադրութուն դարձրեք ներքնազգեստին: Այն պետք է ոչ միայն հարմարավետ լինի, այլ նաև «անտեսանելի» մնա:
♂️♀️ Չմոռանաք «նախապատրաստել» նաև հայրիկին: Միասին նմանատիպ լուսանկարներ դիտեք, որպեսզի նա էլ պատկերացնի, թե ի՞նչ է տեղի ունենալու:
😊 Վերջին՝ ամենակարևոր կետը. լարվածությունը հակացուցված է❤️🤰